«Լացիոյի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը նշել է, որ իր նախընտրելի թեկնածուն 2025 թվականի «Ոսկե գնդակին» կիսապաշտպան Պեդրին է։
Իսպանացի վետերանը, որը նախկինում հանդես է եկել «Բարսելոնայում», վստահեցրել է, որ առաջին քվեն կտա հենց Պեդրիին։ Նրա խոսքով՝ հաջորդը կլիներ Լամին Յամալը, իսկ Դեմբելեն և Ռաֆինյան նույնպես արժանի թեկնածուներ են։
«Ես կցանկանայի, որ Պեդրին հաղթեր», — նշել է Պեդրոն Mundo Deportivo-ի հետ զրույցում։
2025 թվականի «Ոսկե գնդակը» կհանձնվի սեպտեմբերին, և մրցանակի հիմնական հավակնորդների թվում են ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյան, ինչպես նաև Յամալը, Դեմբելեն և Ռաֆինյան։