Մարկ-Անդրե տեր Շտեգենը՝ անգլիական գրանդի ուշադրության կենտրոնում

Լոնդոնի «Չելսին» չի կարողացել համաձայնության գալ «Միլանի» հետ ֆրանսիացի դարպասապահ Մայք Մենյանի տրանսֆերի հարցում: Այս առումով «թոշակառուները» աշխատում են ուժեղացման նոր տարբերակների վրա:

Caught Offside-ի տվյալներով՝ անգլիական թոփ ակումբը հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» կազմում հանդես եկող գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենով:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ 33-ամյա դարպասապահը կարող է լքել ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Մարկ-Անդրեը կատալոնական թիմում խաղում է 2014 թվականի ամռանից: Կողմերի միջև գործող պայմանագիրը լրանում է 2028 թվականի հունիսի վերջին: Տեր Շտեգենի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո: