«Լիվերպուլը» տրանսֆերային նպատակ ունի

«Լիվերպուլը» բանակցություններ է սկսել «Քրիսթալ Փելասի» հետ 24-ամյա կենտրոնական պաշտպան Մարկ Գուեհիի տրանսֆերի վերաբերյալ, հաղորդում է TEAMtalk-ը։

Աղբյուրի համաձայն՝ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել միանալ «Մերսիսայդցիներին»։ «Արծիվները» Գուեհիի արժեքը գնահատում են 70 միլիոն ֆունտ ստեռլինգ, բայց կարող են նրան վաճառել ավելի էժան գնով՝ պայմանագրի հնարավոր ավարտի պատճառով։

Նախորդ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է բոլոր մրցաշարերում 44 հանդիպման, որոնցում խփել է երեք գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։

Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։