Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» նախագահ Ֆահդ բին Նաֆելը մեկնել է Միացյալ Նահանգներ՝ Լիոնել Մեսսիի «Ինտեր Մայամից» սաուդյան ակումբ տեղափոխության վերաբերյալ բանակցությունները շարունակելու համար։ Այս մասին հայտնել է արգենտինական ռադիո Boing 97.3-ի էջը:
Աղբյուրի համաձայն՝ վերջին օրերին բին Նաֆելը կարևոր հանդիպում է ունեցել ֆուտբոլիստի հոր և ներկայացուցչի՝ Խորխե Մեսսիի հետ՝ համաձայնության հասնելու համար, որը թույլ կտա իրականացնել բարձր մակարդակի տրանսֆերը։
Նշենք, որ Միացյալ Նահանգներում անցկացվում է նաև Աշխարհի ակումբային առաջնությունը, որին մասնակցում են և՛ «Ինտեր Մայամին», և՛ «Ալ-Հիլալը»։
Հիշեցնենք, որ 38-ամյա Մեսսին գործող պայմանագիր «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։