«Յուվենտուսը» և «Մանչեսթեր Յունայթեդը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

Թուրինի «Յուվենտուսը» պատրաստ է խոշոր փոխանակման՝ հանուն Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի։ Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, իտալական գրանդը ցանկանում է ձեռք բերել անգլիացի վինգերին և «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկում է երկու տարբերակ՝ Դուշան Վլահովիչ կամ Դուգլաս Լուիս։

Սանչոն, հիշեցնենք, համաձայնեցրել էր անձնական պայմանները «Ֆեներբահչեի» հետ, սակայն անգլիական և թուրքական ակումբները դեռ չեն եկել վերջնական պայմանավորվածության։

«Յունայթեդի» ղեկավարությունն ակնհայտորեն մտադիր չէ պահել ֆուտբոլիստին թիմում։ Սանչոն 2024/25 մրցաշրջանում մանկունիացիների կազմում մասնակցել է 26 խաղի՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։