«Ինտերը» կիսապաշտպանությունում լուրջ կորուստ ունի

«Ինտերի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուն տեղափոխվել է հիվանդանոց։ Միլանյան ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 31-ամյա ֆուտբոլիստը ենթարկվել է ՄՌՏ հետազոտության։

Չալհանօղլուի մոտ ախտորոշվել է աջ ոտքի ներբանային մկանի ձգում։ Թուրք կիսապաշտպանի վերականգնման ժամկետները չեն հրապարակվում։ Նշենք, որ վերջերս մամուլը ակտիվորեն կապում է Հական Չալհանօղլուին «Գալաթասարայի» հետ։

Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է ևս երկու մրցաշրջանի համար՝ մինչև 2027 թվականի կեսերը։ «Ինտերը» հաջորդ խաղը կանցկացնի հինգշաբթի՝ վաղ առավոտյան։ Քրիստիան Կիվուի թիմը կխաղա «Ռիվեր Փլեյթի» դեմ աշխարհի ակումբային առաջնությունում։