«Մալյորկան» աշխատում է «Բարսելոնայի» կիսապաշտպան Պաբլո Տորեի տրանսֆերի վրա։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ ակումբների բանակցությունները գտնվում են առաջադեմ փուլում։
«Մալյորկան» ֆուտբոլիստին առաջարկում է երկարաժամկետ պայմանագիր: Այս պահին թիմերը քննարկում են տրանսֆերի գումարը և այն տոկոսը, որը կատալոնացիները կստանան ֆուտբոլիստի ապագա վերավաճառքից։
Նախորդ մրցաշրջանի 14 խաղերում Պաբլո Տորեն խփել է չորս գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։