«Ատալանտայի» պաշտպան Մատեո Ռուջերին շատ մոտ է Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելուն։ Ինչպես հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոն, գործարքը գտնվում է վերջնական փուլում։
Բանակցությունները, ինչպես սպասվում է, կավարտվեն առաջիկա 48 ժամվա ընթացքում։ «Ատալանտան» իր սանի համար կստանա մոտ 20 միլիոն եվրո։