«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտին հունիսի վերջին կհեռանա ակումբից, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի։
32-ամյա գանացին չի երկարաձգի պայմանագիրը «Արսենալի» հետ։ Պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին։
Ֆուտբոլիստը «Արսենալում» հանդես է գալիս 2020 թվականից։ Ընդհանուր առմամբ, նա ակումբի կազմում անցկացրել է 167 հանդիպում, խփել 9 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։
2024/25 մրցաշրջանում Պարտին 52 խաղում խփել է 4 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։