«Ռեալ Մադրիդի» դարպասապահ Անդրեյ Լունինը վերջնական որոշում է կայացրել, որ ցանկանում է շարունակել խաղալ մադրիդյան թիմի կազմում։
Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա դարպասապահը իսպանական գրանդի ղեկավարությանը տեղեկացրել է իր ցանկության մասին:
Դարպասապահը ցանկանում է մնալ «Ռեալում», չնայած այլ թիմերից մի քանի առաջարկների։