Վիկտոր Գյոկերեսը ընտրել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան

«Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ: Լրագրող Սեբաստիան Վիդալի խոսքով՝ շվեդ հարձակվողը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Յուվենտուսի» առաջարկները, քանի որ ցանկանում է շարունակել կարիերան Լոնդոնի «Արսենալում»:

Աղբյուրը շեշտել է, որ «զինագործներ» տեղափոխվելը Գյոկերեսի առաջնահերթ նպատակն է այս ամռանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարձակվողը «Սպորտինգի» նախագահին հայտնել է ակումբից հեռանալու իր մտադրության մասին:

Ամբողջ 2024/25 մրցաշրջանի ընթացքում Գյոկերեսը 52 խաղում խփել է 54 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում: 27-ամյա շվեդի շուկայական արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 75 միլիոն եվրո: