Նեյմարը նոր պայմանագիր է կնքել «Սանթոսի» հետ

«Սանթոսը» հայտարարել է Նեյմարի հետ նոր պայմանագիր կնքելու մասին։

33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը բրազիլական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի վերջը՝ ժամկետի ավարտից հետո այն երկարաձգելու հնարավորությամբ։

Նեյմարը վերադարձել է «Սանթոս» հունվարին՝ պայմանագիր կնքելով մինչև հունիսի վերջը։

Վերադարձից ի վեր «Բարսելոնայի», ՊՍԺ-ի և «Ալ-Հիլալի» նախկին հարձակվողը «Սանթոսի» կազմում անցկացրել է 12 խաղ՝ խփելով երեք գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։