📸 «Չելսիի» ֆուտբոլիստը ծաղրել է Լիոնել Մեսսիին նրա 38-ամյակի առթիվ

«Չելսիի» և Էկվադորի ազգային հավաքականի կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն ծաղրել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին նրա 38-ամյակի առթիվ։

Ֆուտբոլիստը իր սոցցանցերի էջում հրապարակել է ութակի «Ոսկե գնդակի» դափնեկիրի հետ համատեղ լուսանկար՝ Արգենտինայի և Էկվադորի միջև անձնական խաղերից մեկից։

«Շնորհավոր ծնունդդ, Լիոնել Մեսսի», – գրել է Մոյսես Կայսեդոն։