«Միլանի» մարզական տնօրենը խոսել է Լուկա Մոդրիչի հնարավոր տրանսֆերի մասին

«Միլանի» մարզական տնօրեն Իգլի Տարեն մեկնաբանել է 39-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ պայմանագրի հնարավոր ստորագրումը, ով լքում է «Ռեալ Մադրիդը»։

«Մենք պատրաստ ենք հրավիրել Լուկա Մոդրիչին, մեզ նոր առաջնորդներ են պետք։ Մոդրիչը կարող է դառնալ մեզ համար հիմնական ֆուտբոլիստ, և նա պահանջ ունի մրցունակ լինելու և տիտղոսներ նվաճելու: Մենք աշխատում ենք այդ ուղությամբ», – Տարեի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ «Միլանը» պլանավորում է պայմանագիր կնքել 39-ամյա Լուկա Մոդրիչի հետ։ Մինչ այդ ֆուտբոլիստը պաշտոնապես հայտարարել էր, որ 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունից հետո կհեռանա «Ռեալից»։