Լիոնել Մեսսին անդրադարձել է Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ դուրս գալուն

«Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին «Պալմեյրասի» հետ խաղից հետո (2-2) հետո խոսել է Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ դուրս գալու մասին։

«Չնայած մենք կարող էինք հաղթել «Պալմեյրասին», ճշմարտությունն այն է, որ թիմը հասավ փլեյ-օֆֆ։ Սա շատ բան է նշանակում մեզ և ակումբի համար։

Եվս մեկ պատմական քայլ՝ թե՛ «Ինտեր Մայամիի», թե՛ MLS-ի համար», – գրել է Մեսսին իր սոցցանցերի էջում։

Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամին» 1/8 եզրափակչում մրցելու է ՊՍԺ-ի դեմ։