Թուրևինի «Յուվենտուսը» ձգտում է ձեռք բերել Ջեյդոն Սանչոյի տրանսֆերը, այս մասին հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։
Ըստ աղբյուրի՝ թուրինյան ակումբի և «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության միջև տեսազանգոց զրույց կկայանա, որում կքննարկվի անգլիացի վինգերի հետ կապված իրավիճակը։
Թուրինյան ակումբը մտադիր է առաջ շարժվել այս հարցով և գնահատում է գործարքի իրագործելիությունը։
Հիշեցնենք, որ մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը որոշել է թիմում չպահել անգլիացի վինգերին, որը ավարտված մրցաշրջանն անցկացրել է «Չելսիում»։