«Այաքսի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը կարող է տեղափոխվել «Նոթինգհեմ Ֆորեստ»։
Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանը կարող է անվճար լքել իր ներկայիս թիմը, քանի որ նրա պայմանագրում կա նման կետ։
Նշվում է, որ «Մարսելը» նույնպես ուսումնասիրում է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։
Հենդերսոնը ցանկանում է խաղալ Անգլիայի հավաքականի կազմում 2026 թվականի Աշխարհի առաջնությունում, և նա փորձում է պարզել, թե արդյոք Պրեմիեր Լիգա վերադառնալը կօգնի նրան դրանում։
Նախորդ մրցաշրջանի 45 հանդիպումներում ֆուտբոլիստը խփել է մեկ գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։
Անգլիացին իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Լիվերպուլում», որի կազմում խաղացել է 2011-ից 2023 թվականներին։