Կրիշտիանու Ռոնալդուն նոր պայմանագիր կկնքի «Ալ-Նասրի» հետ։
Այս մասին հայտնել է Ֆաբրիցիո Ռոմանոն։ 40-ամյա հարձակվողը պատրաստվում է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, պաշտոնական փաստաթղթերը պատրաստվում են։
Քննարկվում են վերջին մանրամասները՝ մեկ կամ երկու տարվա պայմանագիր։ Պորտուգալացուն առաջարկվել է մինչև 2027 թվականի հունիսը պայմանագիր կնքելու հնարավորություն։
Անցած մրցաշրջանում Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի առաջնությունում անցկացրել է 30 խաղ, խփել 25 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Վիճակագրությունը՝ այստեղ։