«Ռոման» գնահատում է կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեի Իտալիա վերադառնալու հնարավորությունը:
Այսբմասին հայտնել է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
28-ամյա իվուարցին «Ալ-Ահլիում» հանդես է գալիս 2023 թվականից։ 2024/25 մրցաշրջանում Ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, խփել 4 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։
Նախկինում կոտդիվուարցի կիսապաշտպանը 2015-ից 2022 թվականներին հանդես է եկել Իտալիայում։ Նա խաղացել է «Ատալանտայի», «Չեզենայի» և «Միլանի» կազմում։