Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ Պոլ Պոգբան նոր թիմ ունի

Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան կշարունակի իր կարիերան «Մոնակոյում»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ գործարքի վերջնական մանրամասներն արդեն համաձայնեցվել են, կողմերը համաձայնության են եկել մինչև 2027 թվականի հունիսը նախատեսված պայմանագրի շուրջ։

Առաջիկա ժամերին փաստաբանները կստուգեն պայմանագիրը, որից հետո ֆրանսիացին կմեկնի Մոնակո՝ բժշկական զննման։

Վերջին անգամ Պոգբան խաղադաշտ է դուրս եկել 2023 թվականի սեպտեմբերին։ Դրանից հետո նա որակազրկվել է հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Նոյեմբերին «Յուվենտուսը» խզել է կիսապաշտպանի հետ պայմանագիրը։