«Բարսելոնայի» ֆուտբոլիստները դժգոհ են Լամին Յամալից

«Բարսելոնայի» մի խումբ խաղացողներ մտահոգված են թիմի հարձակվող Լամին Յամալի՝ ակումբի գործերին չափից շատ ներգրավվածությամբ։

Ինչպես հայտնում է El Nacional-ը, որոշ ֆուտբոլիստներ դժգոհ են, որ 16-ամյա աստղն ակտիվ մասնակցություն ունի տրանսֆերային որոշումներին։ Մասնավորապես, խոսվում է Նիկո Ուիլյամսի հնարավոր տեղափոխության մասին, որը, ըստ աղբյուրի, ընթանում է հիմնականում Յամալի անձնական ցանկության շնորհիվ։

Թիմի ներսում սկսում են զուգահեռներ անցկացնել Յամալի և Լիոնել Մեսսիի միջև՝ նշելով վերջինիս տարիներին ունեցած ազդեցությունը ակումբում։ 2024/25 մրցաշրջանում Յամալը «Բարսայի» կազմում անցկացրել է 54 հանդիպում, դարձել 18 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։ Ըստ Transfermarkt-ի՝ նրա շուկայական արժեքը կազմում է 200 միլիոն եվրո։