Հայտնի է դարձել, թե ում է «Բարսելոնան» նախատեսում ձեռք բերել թիմի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հեռանալուց հետո։ Ակնկալվում է, որ հարձակվողը կհեռանա ակումբից հաջորդ ամռանը, երբ նրա պայմանագիրը լրանա։
Fichajes-ի տվյալներով՝ «Բարսելոնան» արդեն հստակ պատկերացում ունի, թե ով պետք է փոխարինի 36-ամյա Լևանդովսկուն։ Խոսքը «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Խուլիան Ալվարեսի մասին է։
Նշվում է, որ «Բարսելոնան» արգենտինացու տրանսֆերը պլանավորում է 2026 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում 25-ամյա Ալվարեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 57 հանդիպում, խփել 29 գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։