«Արսենալը» տրանսֆերային առաջարկ է կատարել «Բրենտֆորդին»

Քրիստիան Նյորգաարդը կարող է տեղափոխվել «Արսենալ»։
Լոնդոնյան ակումբը 31-ամյա կիսապաշտպանի համար առաջարկել է 11 միլիոն եվրո և սպասում է «Բրենտֆորդի» պատասխանին, հաղորդում է The Athletic-ը։

Սպասվում է, որ Թոմաս Փարթին կհեռանա «Արսենալից»։ Կողմերը դեռևս չեն համաձայնության եկել պայմանագրի երկարաձգման շուրջ։

Նյորգաարդը նախորդ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում անցկացրել է 34 խաղ՝ խփելով 5 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։