Քրիստիան Նյորգաարդը միանում է «Արսենալին»։
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Բրենտֆորդը» ընդունել է «Արսենալների» առաջարկը՝ նորվեգացի կիսապաշտպանին 11 միլիոն եվրոյով ձեռք բերելու համար։ Նյորգաարդը շուտով բուժզննում կանցնի իր նոր ակումբում։
Նախատեսվում է, որ Նյորգաարդը «Արսենալում» կփոխարինի Թոմաս Փարթիին, որի հետ, ինչպես նախկինում հաղորդվել էր, ակումբը դեռևս չի համաձայնեցրել պայմանագիրը։
Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանում Նյորգաարդը խաղացել է 34 խաղ՝ խփելով 5 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։ Դանիացու մանրամասն վիճակագրությունը կարող եք գտնել այստեղ։