«Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Ադամ Լալանան ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան։ Այս մասին հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
Լալանան «Սաութհեմփթոնի» սան է: 2000 թվականին նա ընդունվել է ակադեմիա, իսկ 2006-ին՝ նշել պրոֆեսիոնալ նորամուտը:
37-ամյա խաղացողը 2014-ին տեղափոխվել է «Լիվերպուլ», որի կազմում հաղթել է Չեմպիոնների լիգայում, Անգլիայի Պրեմիեր լիգայում, Եվրոպայի Սուպերգավաթում և աշխարհի ակումբային առաջնությունում:
2020 թվականին Լալանան տեղափոխվել է «Բրայթոն», որտեղ անցկացրել է 283 հանդիպում: