«Յուվենտուսի» երկու ֆուտբոլիստներ կտեղափոխվեն «Նոթինգհեմ Ֆորեսթ»

«Յուվենտուսը» մոտ է Թիմոթի Վեայի և Սամուել Մբանգուլայի տրանսֆերներին. ըստ ESPN-ի, թուրինյան ակումբը համաձայնել է երկու ֆուտբոլիստների տրանսֆերային իրավունքները վաճառել անգլիական «Նոթինգհեմ Ֆորեսթին»՝ ընդհանուր 22 միլիոն եվրոյի դիմաց։

Տրանսֆերի ավարտի համար «Նոթինգհեմ Ֆորեսթին» մնում է ավարտին հասցնել բանակցությունները Վեայի և Մբանգուլայի հետ՝ նրանց անձնական պայմանագրերի շուրջ։

2024/25 մրցաշրջանում ամերիկացի եզրային կիսապաշտպան Վեան մասնակցել է 43 հանդիպման՝ խփելով 6 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում։ Իսկ Մբանգուլան 32 խաղում դարձել է 4 գոլի և 5 ասիստի հեղինակ։