«Շիրակը» նոր գլխավոր մարզիչ ունի

Գյումրու «Շիրակը» նոր գլխավոր մարզիչ ունի։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։

«Արսեն Հովհաննիսյանը Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչն է: Հաղթական ընթացք ենք մաղթում մեր մարզչին ու նրա թիմին: Մարզչական շտաբում են Անդրանիկ Բարիկյանը, Վարդան Պավլեյանը և դարպասապահների մազիչ Էդգար Մովսիսյանը:

Արսեն Հովհաննիսյանի գլխավորությամբ «Շիրակը» դարձել է Հայաստանի Սուպերգավաթակիր: Մինչ այս նա զբաղեցնում էր «Շիրակի» ակադեմիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը։

Բարի վերադարձ, մարզիչ․․․», – ասվում է ակումբի հայտարարության մեջ։

Возможно, это изображение 2 человека, люди играют в футбол и текст «FC 58 adidas UC III WELCOME WELC Ηνεεν Herhannisyan»