«Գալաթասարայը» պլանավորում է պայմանագիր կնքել «Թոթենհեմի» հարձակվող Ռիչարլիսոնի հետ, հաղորդում է TeamTalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Գալաթասարայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետևել է ֆուտբոլիստին։ Լոնդոնցիները պատրաստ են վաճառել 28-ամյա բրազիլացուն կամ վարձակալության տալ նրան։
Ակումբը դժգոհ է ֆուտբոլիստի վիճակագրությունից և հաճախակի վնասվածքներից։
2024/25 մրցաշրջանում Ռիչարլիսոնը «Թոթենհեմի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 24 խաղում խփել է 5 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Բրազիլացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։