Ինչպես հայտնի է դարձել «Բարսելոնան» շատ մոտ է Նիկո Ուիլյամսի հետ պայմանագիր կնքելուն, և մոտ ապագայում սապասվում է, որ կողմերը պաշտոնապես կհայտարարեն տրանսֆերի մասին, սակայն կատալոնական ակումբը դեռ չի պատրաստվում վճարել Նիկո Ուիլյամսի հրաժարագինը, այս մաիսն հայտնում է լրագրող Ֆերան Մարտինեսը։
Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնան» այս ամիս չի վճարի Նիկո Ուիլյամսի հրաժարագինը։ Ակումբը նախատեսում է վճարել այն հուլիսի 1-ից հետո, երբ կսկսվի նոր ֆինանսական տարին։ Տրանսֆերը, ըստ սպասումների, կավարտվի մինչ «Ատլետիկի» նախապատրաստական շրջանի մեկնարկը։ Հիշեցնենք, որ ըստ բասկյան ակումբի հետ ունեցած պայմանագրի՝ իսպանացու հրաժարագինը կազմում է 60 միլիոն եվրո։