Մոյզե Կինը կարող է շարունակել իր կարիերան այլ ակումբում

«Ֆիորենտինայի» հարձակվող Մոյզե Կինը կարող է շարունակել իր կարիերան այլ ակումբում, հաղորդում է Sky Sport Italia-ն:

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա իտալացու ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Քադիսիան»: Սաուդյան Արաբիայի ակումբը պատրաստ է խաղացողին առաջարկել տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ, ինչպես նաև «մանուշակներին» վճարել 52 միլիոն եվրո:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:

Նախորդ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 44 հանդիպման, խփել 25 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։