Միլոշ Կերկեզը շատ մոտ է անգլիական գրանդին միանալուն

«Բորնմութի» պաշտպան Միլոշ Կերկեզը մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն, ըստ լրագրող Նիկոլո Շիրայի։

Աղբյուրի համաձայն՝ կողմերը համաձայնության են եկել 21-ամյա հունգարացու տրանսֆերի հարցում։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի ամառը։ Ֆուտբոլիստը մոտ ապագայում կանցնի բժշկական զննում։

Նախորդ մրցաշրջանում Կերկեզը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։