Հայտնի է՝ որքան է «Մանչեսթեր Յունայթեդը» պահանջում Մարկուս Ռեշֆորդի և Ալեխանդրո Գարնաչոյի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել Մարկուս Ռեշֆորդից և Ալեխանդրո Գարնաչոյից։

«Կարմիր սատանաների» ղեկավարությունը անգլիացուն և արգենտինացուն ներառել է վաճառքի ենթակա թեկնածուների շարքում։ Լրագրող Շառլոտ Դանկերի խոսքով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի այս ամռանը Ռեշֆորդի և Գարնաչոյի տրանսֆերներից վաստակել մոտ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 117 միլիոն եվրո)։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստների արժեքը գնահատում է համապատասխանաբար 50 և 45 միլիոն եվրո։ Մարկուս Ռեշֆորդը հոկտեմբերի վերջին կդառնա 28 տարեկան, իսկ Ալեխանդրո Գարնաչոն՝ հուլիսի սկզբին։

Անցյալ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում զբաղեցրեց 15-րդ տեղը և մնաց առանց եվրագավաթների ուղեգրի։