«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային առաջարկ է կատարել «Բրենտֆորդին»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» նոր առաջարկ է ներկայացրել «Բրենտֆորդին» հարձակվող Բրայան Մբեումոյի համար։ Այս մասին հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տվյալներով՝ Մբեումոն մնում է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջնահերթ տրանսֆերային նպատակը։ «Կարմիր սատանաները» առաջարկ են արել հանգստյան օրերին, սակայն բանակցությունները դեռ շարունակվում են։

Գործարքի արժեքը կարող է գերազանցել 70 միլիոն եվրոն։ Այս մրցաշրջանում 25-ամյա Մբեումոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 խաղի, խփել 20 գոլ և կատարել ինը գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «մեղուների» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։