«Մանչեսթեր Յունայթեդը» կտրուկ կրճատել է իր սկաուտական ցանցի չափը՝ փորձելով վերջ դնել տրանսֆերային բիզնեսի բազմամյա անկմանը, հաղորդում է Daily Mirror-ը:
Աղբյուրի համաձայն՝ ակումբը որոշել է ստեղծել նոր սկաուտական ցանց։ Այն վստահվել է Քրիստոֆեր Վիվելին, որն աշխատել է «Լայպցիգում» և «Չելսիում»։
«Մանչեսթեր Յունայթեդը» նախկինում իր անձնակազմում ուներ մոտ 100 սկաուտ։ Նախորդ տարվա ընթացքում ակումբը լքել են տասնյակ սկաուտներ, որոնց ընթացքում տեղի է ունեցել երկու փուլով կրճատումներ։
«Մանչեսթեր Յունայթեդը» 2024/25 մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում զբաղեցրել է 15-րդ տեղը։