Լուիս Սուարեսը նշել է իր կարիերայի ամենակարևոր երկու մարզիչներին

Լուիս Սուարեսը խոսեց ՊՍԺ-ի դեմ խաղի մասին։
«Ինտեր Մայամին» հասավ ակումբային աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ և կխաղա ՊՍԺ-ի դեմ։

«Լուիս Էնրիկեն և Մաեստրո Տաբարեսը իմ կարիերայի ամենակարևոր մարզիչներն են։

Մենք հասկանում ենք, որ դժվար կլինի խաղալ Չեմպիոնների լիգայի գործող հաղթողի դեմ, բայց մենք ունենք անհրաժեշտ գործիքները նրանց հետ պայքարելու համար։

Մենք պետք է փորձենք ուղղել այն սխալներից մի քանիսը, որոնք երբեմն թույլ ենք տալիս, որոնք նման խաղերում, ինչպիսին է ՊՍԺ-ի դեմ խաղում, կարող են շատ թանկ նստել», – ասել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը։