«Յուվենտուսը» և «Չելսին» բանակցում են

«Յուվենտուսը» աշխատում է «Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի տրանսֆերի ուղղությամբ։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ «Ազնվականները» պատրաստ են այս ամռանը լսել սենեգալցու համար հնչող առաջարկները։

«Յուվենտուսը» համարվում է 24-ամյա խաղացողի տրանսֆերի հիմնական հավակնորդներից մեկը, և նրանք արդեն անցել են մանրամասներին։

Sky Sport-ի տվյալներով՝ «Ծեր սինյորան» սկսել է բանակցություններ «Չելսիի» հետ հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ։ Հայտնի Transfermarkt պորտալի փորձագետները Նիկոլաս Ջեքսոնի արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում Էնցո Մարեսկայի թիմի կազմում անցկացրած 36 խաղում խփել է 13 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։