Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Ֆեներբահչեն» կարող է պայմանագիր կնքել բարձրակարգ վինգերի՝ Ջեյդոն Սանչոյի հետ։ Թուրքական «Սաբահի» տվյալներով՝ 25-ամյա Սանչոն արդեն համաձայնվել է միանալ «ֆեներբահչեին»։
Սանչոյին առաջարկվել է մրցաշրջանի համար 10 միլիոն եվրո աշխատավարձ, և նա համաձայնվել է։ Այժմ «Ֆեներբահչեն» պատրաստում է իր առաջարկը «Մանչեսթեր Յունայթեդին»։ Թուրքական ակումբը լավատեսորեն է տրամադրված։ Այն փաստը, որ «Կարմիր սատանաները» ցանկանում են բաժանվել Սանչոյից, ամրապնդում է «Ֆեներբահչեի» դիրքերը բանակցային գործընթացում։
2024/2025 մրցաշրջանում Ջեյդոն Սանչոն վարձավճարով խաղացել է «Չելսիում»։