Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե որտեղ է ավարտելու կարիերան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, այժմ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել, որ իր ֆուտբոլային կարիերան ավարտելու է միլանյան ակումբում՝ պայմանագրի ավարտից հետո։ La Repubblica-ին տված հարցազրույցում նա անդրադարձել է նաև թիմի զգացած ցավին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կրած պարտությունից հետո։

«Չգիտեմ, թե որքան ժամանակ կշարունակեմ խաղալ։ Ոչինչ չեմ բացառում, բայց դեռ ցանկանում եմ խաղադաշտում լինել։ Ունեմ մեկ տարվա պայմանագիր։ Եթե չհեռացնեն, կմնամ։ Չեմ ցանկանում ավարտել կարիերաս և հետո զղջալ, որ շուտ եմ ավարտել։ «Ինտերից» հետո՝ վերջ։ Չեմ ցանկանում իջեցնել մակարդակը։ Հայաստան չեմ վերադառնա։ Սաուդյան Արաբիայի նման ուղղությունները նույնպես ինձ չեն հետաքրքրում», – ասել է Հենրիխ Մխիթարյանը։