Գաբրիել Մարտինելին կարող է լքել «Արսենալը»

«Բավարիան» պատրաստվում է պայմանագիր կնքել «Արսենալի» վինգեր Գաբրիել Մարտինելիի հետ, հաղորդում է The Times-ը։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա բրազիլացին «Բավարիայի» տարբերակներից մեկն է, որը զրկվեց Ֆլորիան Վիրցին ձեռք բերելու հնարավորությունից։

Ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում «Արսենալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 51 խաղում խփել է 10 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Վինգերի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։