FIFA Club World Cup. ՊՍԺ-ն հաղթեց «Սիեթլ Սաունդերսին» և դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ 🎥

Աշխարհի ակումբային առաջնության B խմբի խմբային փուլի վերջին խաղում ՊՍԺ-ն հաղթեց «Սիեթլ Սաունդերսին»։ Հանդիպումը ավարտվեց 2-0 հաշվով։

Փարիզեցիների կազմից աչքի ընկան Խվիչա Կվարացխելիան և Աշրաֆ Հակիմին։

Այսպիսով, ՊՍԺ-ն վաստակեց 6 միավոր և ապահովեց իր տեղը Աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆ փուլում։