Աշխարհի ակումբային առաջնության A խմբի խմբային փուլի երրորդ տուրում «Պորտուն» ոչ-ոքի խաղաց «Ալ-Ահլիի» հետ։ Հանդիպումը ավարտվեց 4-4 հաշվով։
«Ալ-Ահլիի» կազմում 15-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Վեսսամ Աբու Ալին, որին «Պորտուի» կազմում պատասխանեց Ռոդրիգու Մորան՝ 23-րդ րոպեին հավասարեցնելով խաղի հաշիվը։ Վեսսամ Աբու Ալին առաջին խաղակեսի ավելացրած ժամանակահատվածում հավասարեցրեց խաղի հաշիվը։
Երկրորդ խաղակեսում, 50-րդ րոպեին Վիլյամ Գոմեսը կրկին առաջ մղեց պորտուգալական ակումբին, որին մեկ րոպե անց 11 մետրանոց հարվածով պատասխանեց Աբու Ալին՝ ձևակերպելով հեթ-տրիկ, հաշիվը դարձնելով 2-3։ Սամու Ագեհովան 53-րդ րոպեին խաղի հաշիվը կարողացավ հավասարեցնել ևս մեկ անգամ, սակայն 64-րդ րոպեին Մոհոմեդ Բեն-Ռոբդանը կկրկին առաջ մղեց արաբայան թիմին։ Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Պեպեն՝ 89-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը։
Արդյունքուն երկու թիմերն էլ դուրս մնացին Ակումբային աշխարհի առաջնությունից՝ ճանապարհը զիջելով «Ինտեր Մայամիին» և «Պալմեյրասին»։