Աշխարհի ակումբային առաջնության A խմբի խմբային փուլի երրորդ տուրում «Ինտեր Մայամին» ոչ-ոքի խաղաց «Պալմեյրասի» հետ։ Հանդիպումը ավարտվեց 2-2 հաշվով։
«Ինտեր Մայամին» 16-րդ րոպեին Տադեո Ալյենդեյի և 65-րդ րոպեին Լուիս Սուարեսի խփած գոլերի շնորհիվ հաղթում էր 2-0 հաշվով, սակայն 80-րդ և 87-րդ րոպեներին Ֆիլյոյի և Մաուրիսիո Պրադոյի խփած գոլերի շնորհիվ «Պալմեյրասը» հավասարեցրեց խաղի հաշիվը:
Արդյունքում երկու թիմերն էլ դուրս եկան Ակումբային աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլ․
Standings provided by Sofascore