FIFA Club World Cup. «Ատլետիկոն» հաղթեց «Բոտաֆոգոյին», բայց չկարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ փուլ 🎥

Աշխարհի ակումբային առաջնության B խմբի խմբային փուլի երրորդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Բոտաֆոգոյին»։ Հանդիպումը ավարտվեց 1-o հաշվով։

Հանդիպման միակ գոլը 87-րդ րոպեին հեղինակեց Անտուան ​​Գրիզմանը։

Չնայած պարտությանը՝ «Բոտաֆոգոն» 7 միավորով B խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը և դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ։ ՊՍԺ-ն զբաղեցրեց առաջին հորիզոնականը, իսկ «Ատլետիկոն» ավարտեց իր ելույթները մրցաշարում՝ զբաղեցնելով երրորդ տեղը։ Մադրիդյան թիմը պարտվեց մրցակցին լրացուցիչ ցուցանիշներով։