Սերիա Ա-ի ակումբները դժվարություններ կունենան «Լիվերպուլի» վինգեր Ֆեդերիկո Կիեզայի հետ պայմանագիր կնքելու հարցում: «Միլանը» համարվում է 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հիմնական հավակնորդը:
TMW-ի տվյալներով՝ իտալացու աշխատավարձը չափազանց բարձր է Սերիա Ա-ի ներկայացուցիչների համար: «Ռոսոներիի» ղեկավարությունը պատրաստ չէ Կիեզային տարեկան 7.5 միլիոն եվրո վճարել: Հնարավոր լուծում է պայմանագրում մի շարք բոնուսներ ներառել՝ երաշխավորված վճարումների փոխարեն, և հնարավոր է նաև աշխատավարձը բաշխել ավելի երկար ժամանակահատվածի վրա:
Ամեն դեպքում, աղբյուրի տվյալներով, շատ բան կախված կլինի նրանից, թե որքան կվաստակի «Միլանը» այս ամռանը կատարվող վաճառքներից: Ինքը՝ Ֆեդերիկո Կիեզան, որին Transfermarkt-ը գնահատում է 14 միլիոն եվրո, կցանկանար վերադառնալ Իտալիա: Ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Նապոլին»