Էբերեչի Էզեն կարող է տեղափոխվել լոնդոնյան ակումբ

«Քրիսթալ Փելասի» հարձակվողական կիսապաշտպան Էբերեչի Էզեն «Թոթենհեմի» տեսադաշտում է։ Ըստ Ֆլորիան Պլետենբերգի՝ «Թոթենհեմը» արդեն հավաքել է 26-ամյա Էզեի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, բայց նա մնում է այն մի քանի խաղացողներից միայն մեկը, որոնց ակումբը դիտարկում է որպես ուժեղացում։

Այս փուլում «Թոթենհեմը» չի պլանավորում ակտիվացնել հրաժարագնի կետը, բայց շարունակում է հետևել Էզեին։ 2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 խաղի, խփել է 14 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 55 միլիոն եվրո։