«Բորուսիան» նոր դարպասապահ ունի

«Բոխումի» դարպասապահ Պետեր Դրյուզը տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա», հայտնել է Ֆլորիան Պլետենբերգը։

32-ամյա դարպասապահի աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Անցյալ մրցաշրջանում Դրյուզը մասնակցել է Գերմանիայի Բունդեսլիգայի 21 խաղի, որոնցում բաց է թողել 46 գոլ։

Անցած խաղաշրջանի արդյունքներով դորտմունդյան թիմը Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է չորրորդ տեղը։ «Բորուսիան» նվաճել է հաջորդ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Թիմը ներկայումս մասնակցում է 2025 թվականի ակումբային աշխարհի առաջնությանը։