«Լայպցիգի» 22-ամյա սլովենացի հարձակվող Բենջամին Շեշկոն մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան անձամբ հետաքրքրված է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելով։
Հաղորդվում է նաև, որ «Արսենալը» պատրաստ է նրա համար վճարել ավելի քան 81 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Շեշկոն «Լայպցիգի» կազմում անցկացրել է 45 հանդիպում և խփել 21 գոլ։