Լիոնել Մեսսին երեքշաբթի օրը նշում է իր ծննդյան օրը։ «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը դարձավ 38 տարեկան։ «Բարսելոնան», որի կազմում Մեսսին խաղացել է երկար տարիներ մինչև 2021 թվականի կեսերը, այդ առիթով հրապարակում է արել։
«Շնորհավոր ծնունդդ, միակ ու անկրկնելի՛, դու մեզ տվեցիր քո սիրտը, մեր սրտերն էլ քոնն է հավերժ», – ասվում է «կապտանռնագույնների» հրապարակման մեջ։
Լիոնել Մեսսին խաղում է «Ինտեր Մայամիի» կազմում, ուր տեղափոխվել է ֆրանսիական ՊՍԺ-ից