«Արսենալը» նոր առաջարկությամբ է հանդես եկել Վիկտոր Գյոկերեսին ձեռք բերելու համար

Լոնդոնի «Արսենալը» կրկին փորձում է «Սպորտինգից» ձեռք բերել շվեդ հարձակվող Վիկտոր Գյոկերեսին։

Լրագրող Սեբաստիան Վիդալի խոսքով՝ «Սպորտինգի» առաջին մերժումից հետո անգլիական գրանդը կրկին փորձում է ձեռք բերել հարձակվողին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատրաստ է ցանկացած գնով ակումբ բերել Գյոկերեսին, և ցանկալի է, որ դա արվի նախամրցաշրջանային մարզումների մեկնարկից առաջ։

Այս մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը 52 խաղում խփել է 54 գոլ։ Հարկ է ընդգծել, որ նա նաև 13 գոլային փոխանցում ունի։