Անսու Ֆատին կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին ֆինանսական պատճառներով կերկարաձգի իր պայմանագիրը իսպանական ակումբի հետ մինչև 2028 թվականը, որից հետո վարձակալությամբ կտեղափոխվի «Մոնակո»։

Այս մասին հայտնում է Cadena SER-ը։

Ըստ աղբյուրի՝ գործարքը կարող է արժենալ 11 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը պետք է բուժզննում անցնի ֆրանսիական ակումբում հունիսի 28-ին։